Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ թագավորական ընտանիքն ունի վարքագծի հատուկ նորմեր: Դա վերաբերում է նաև թագավորական ընտանիքի անդամներին սպասարկող աշխատակիցներին: Օրինակ՝ պալատական աշխատակցուհիները պետք է ուսում ստացած լինեն Մեծ Բրիտանիայի լավագույն ուսումնական հաստատություններում, որտեղ նրանց սովորեցրած կլինեն թագավորական նիստուկացին:
Որոշակի սահմանափակումներ են դրված նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ու նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի երեխաների դայակի համար: Պարզվում է, որ կա այնպիսի բառ, որը դայակներին պարզապես արգելված է արտասանել երեխաների մոտ:

Արքայազն Ջորջի ու արքայադուստր Շառլոտայի դայակ Մարիա Բորալոյին, օրինակ՝ արգելված է օգտագործել «փոքրիկ» բառը, որը բրիտանացիների կարծիքով վիրավորում է երեխայի ինքնությունը:

Դայակը կարող է նրանց դիմել միայն անունով կամ էլ ասել «երեխաներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել