ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ 2020-ի նախագահական ընտրություններին մասնացելու մտադրության մասին հայտարարած դեմոկրատ Էմի Քլոբուշարն իր ելույթի ժամանակ ձնեմարդու է հիշեցրել։

ԱՄՆ-ի առաջնորդն ընդգծել է, որ Քլոբուշարը «հպարտությամբ» է խոսել գլոբալ տաքացման դեմ իր պայքարի մասին, այնինչ նա ինքը ելույթ է ունեցել փոթորկի ու ցրտի ժամանակ։

«Ժամանակը հարմար չէ։ Իր ելույթի վերջում նա ձնեմարդու էր նման (ձյունե կնոջ)»,-գրել է Թրամփը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել