168.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների Վայրի կենդանիների հսկման գերատեսչության մասնագետները հայտնել են, որ Ուիզդոմ անունով էգ ալբատրոսը՝ աշխարհում ամենապառավ վայրի թռչունը, հաջողությամբ թուխս է նստել: Ձվից արդեն ճուտ է դուրս եկել: Թռչնաբանները նշում են, որ Ուիզդոմը եւ նրա արու-զուգընկերը ծանոթացել են, երբ էգը 56 տարեկան էր։

Ուիզդոմի ընթացիկ տարիքը գնահատվում է 68 տարեկան: 2018 թվականին զույգը հաջողությաբ թուխս է նստել ածած ձվի վրա եւ ճուտ է ունեցել: Ընտանիքում նոր ծնունդը թվով երեսունյոթերորդն է էգի համար, որի բոլոր զուգընկերներն անհայտ են թռչնաբաններին: Այժմ գիտնականները փորձելու են պարզել, թե որն է թխաբծավոր ալբատրոսի ծննդունակության գաղտնիքը եւ թե ինչպես է սերունդն ազդում միջտեսակային կապերի վրա, հաղորդել է Life-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել