Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ճոխ երեկույթ է կազմակերպել իր 50-ամյակի կապակցությամբ: Հյուրերի թվում են եղել տասնյակ հոլիվուդյան աստղեր, որոնց պապարացիները դարանակալել են Sunset Tower հյուրանոցի մուտքի մոտ, որտեղ կազմակերպվել էր տոնական խնջույքը:

Հյուրերի թվում են եղել Ջորջ և Ամալ Քլունիները, հերթական անգամ ապացուցելով իրենց բաժանության մասին տարածված լուրերի ստահոդ լինելը: Ինչպես նշել է Daily Mail-ը, Ամալը հիանալի տեսք է ունեցել բորդո գույնի երեկոյան զգեստով:

Միջոցառմանը մասնակցելու համար ժամանել է նաև Էնիսթոնի առաջին ամուսինը՝ Բրեդ Փիթը, իսկ ահա նրա երկրորդ ամուսինը՝ Ջասթին Թերուն, որից նա բաժանվել է 2017-ին, ընդհանրապես չի երևացել:

Տոնակատարությանը մասնակցել են նաև Սանդրա Բալոքը, Գվինեթ Փելթրոուն, Քորթնի Քոքսը, Դեմի Մուրը, Ռիզ Ուիզերսփունը: Վերջինս տհաճ իրավիճակում է հայտնվել. երեկույթը լքելիս «Օրենքով շիկահերի» աստղը չի կարողացել պահել հավասարակշռությունը և վայր է ընկել աստիճաններին: Հնարավոր է չարաշահել է ալկոհոլը, ենթադրել են լրագրողները:

Հոբելյարը իր 50-ամյակին կրել է մեջքը բաց սև կոմբինիզոն: Եվ չնայած «Ընկերները» սերիալի աստղը հիմա ոչ ոքի հետ ռոմատիկ հարաբերություններ չունի, այդ փաստը նրան չի խանգարել երջանիկ տեսք ունենալ և ուրախանալ ընկերների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել