Operativ.am-ը գրում է.

Զելենոգրադի 36-ամյա բնակիչ Եվգենի Լիվանովը քիչ էր մնում ողբերգության զոհ դառնար. նա ընկել էր բազմահարկ շենքի պատշգամբից՝ 40 մ բարձրությունից, հաղորդում է Mash տելեգրամ-ալիքը:

Թվում էր՝ այդպիսի անկումից հետո տղամարդը չպետք է ողջ մնար, սակայն նա փրկվել էր. նրան փրկել էր իր 140 կգ ավելորդ քաշը:
Տուժածին փրկել էր եւս մեկ հանգամանք. մինչ գետնին ընկնելը, նա բախվել էր ծառին, այնուհետեւ ընկել ձնակույտի մեջ:

Կոտրվել է տղամարդու ողնաշարը, եւ այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել