Հնագետները Արևմտյան Սահարայում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել, հաղորդում է Live Science-ը:

Արբանյակից արված անսովոր լուսանկարները գրավել են Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականների ուշադրությունը: Պեղումների արդյունքում պարզվել է, որ կադրերում երևացողը շինությունների մնացորդներ են:

Image result for Археологи обнаружили в Сахаре следы неизвестной цивилизации

Ինչպես նշել են հետազոտողները, քարերից կառուցված շինությունները տարբեր չափեր ու ձևեր են ունեցել՝ շրջանից, ուղղանկյունից մինչև կիսալուսին: Դրանցից մի քանիսը մինչև 630 մետր մակերեսով ամբողջական կառույցներ են եղել:

Գտածոյի ճշգրիտ տարիքն ու նշանակությունը դեռևս հայտնի չեն, սակայն գիտնականները ենթադրում են, որ դրանց մի մասն ավելի քան մեկուկես հազար տարեկան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել