Operativ.am-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 10-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Նորայր Գասպարյանը կդառնար 23 տարեկան։
Նորայրը ծնունդով Սյունիքի մարզի` Կապան քաղաքից էր։ Ընտանիքը երկար տարիներ ապրել է ՌԴ-ում, սակայն հետ վերադարձել Կապան։
2007թվ. ընդունվել է Կապանի Մշակույթի կենտրոնի «Պարիաստղեր» ստուդիան։ Պարարվեստում Նորայրը մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ ուներ, իր հետագան էլ Նորայրը պատկերացնում էր պարարվեստում։
2014թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, 6-ամսյա ուսումնական փուլն ավարտելուց հետո շարունակել ծառայությունը Արցախի` Հադրութի շրջանի N զորամասում որպես տանկի մեխանիկ-վարորդ։
Տանկի անձնակազմի անդամներն էին հրամանատար՝ Հայկ Գրիգորյանը, նշանառու-օպերատոր՝ Վահե Զաքարյանը, և մեխանիկ-վարորդ՝ Նորայր Գասպարյանը։
2016թվ. ապրիլի 2-ին թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով տանկի անձնակազմը անցել էր մարտական խնդրի կատարման, խոցվել մարտադաշտում։
Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից` «Մարտական ծառայություն» մեդալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել