Ինձ դուր չի գալիս, երբ քաղաքական որոշման արդյունքում ազատության մեջ հայտնված զինված խմբավորման կողմնակիցները լակոտ են անվանում ՀՀ ոստիկանապետին ու ինձ առավել ևս դուր չի գալիս, որ նույն այդ ոստիկանությունը և հարակից ԱԱծ-ն այնքան են կորցրել իրականության զգացողությունը, որ մարդկանց ՖԲ գրառման համար, որն իր մեջ քրեածին ոչինչ չի պարունակում զրույցի են հրավիրում։

Թե ձեզ դուր ա գալիս,որ ձեր կոլեգաներին կարող են լակոտ ասել, ինձ դուր չի գալիս, որ համացանցում գրառումներ կատարողներին ու ակտիվ օգտատերերին կամ լրագրողներին անհիմն զրույցների եք հրավիրում՝ իրանք էլ իմ կոլեգաներն են ու առաջարկում եմ հեռու մնալ այդ մարդկանցից։ Կլինի այդ մարդն իշխանամետ, թե ընդդիմադիր իմ համար կապ չունի։

Հ.Գ. Խոսափո՞ւմ էիք ներհասարակական բախումներից, ձեր այս գործողությունները տանելու են դրան։ Սթափվե՛ք տղերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել