Փաստորեն գյուղատնտեսություն բառն էլ չի ներառվել ոչ մի նախարարության կազմում։ Էս երկրում ինչու՞ է ամեն ինչ թարս։ Չունենք սովորական անասնաբույժ, էն որ անասունիդ համար ում դիմում ես, միայն բիցիլին են առաջարկում ներարկել , մեկ էլ լուծի դեղ, չունենք ագրոնոմ, չունենք սննդագետներ , բայց պիտի զարկ տանք ռոբոտաշինությանը , այո ռոբոտ ու վերջ։ 
Մի հարց ունեմ ,ենթադրենք մի նախարարության նախարարի տեղակալներից մեկը գյուղատնտեսության գծով է լինելու։ Հիմա որտեղի՞ց ճարենք մեկին ,որ կլինի հրաշալի անասնաբուծության գիտակ, բուսաբույծ , սննդի մասնագետ, ագրոնոմ ու ֆիտոսանիտարիայի գիտակ ու այդքանը միայնակ կկոորդինացնի ու ամենակարևորը՝ դա կանի 400 000 դրամով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել