Յուրաքանչյուր տասներորդ բրիտանացու կարծիքով՝ ավոկադոն և սեխը ավանդաբար աճում են իրենց երկրում: Դրանք գլխավորել են մրգերի և բանջարեղենի տասնյակը, որոնց ծագման մասին տեղյակ չեն Մեծ Բրիտանիայի բնակիչները: Ցանկը կազմել է OnePoll գործակալությունը՝ 2 հազար բրիտանացիների շրջանում հարցումներ անցկացնելուց հետո։

Առաջին տեղը զբաղեցնում է բաթերնաթ դդումը (մշկընկույզ). Հարցվածների 34%-ը կարծում է, որ այն մշակվում է Մեծ Բրիտանիայում, չնայած, իրականում այդպես չէ: Երկրորդ տեղը զբաղեցնում է քաղցր կարտոֆիլը (33%), որը հիմնականում աճեցնում են արևադարձային երկրներում, իսկ երրորդ տեղը`արտիճուկը (32%), որ մշակում են հարավում: Բրիտանացիերը սխալմամբ հավատում են, որ իրենց երկրում են մշակվում նաև ոսպը (25%), ճակնդեղը (22%), սեխը (12%), կինոան (8%), ավոկադոն (8% ), գետնանուշը (7%) և արքայախնձորը (4%):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել