Հայտնի են էլեկտրամագնիսային ճառագայթման ամենաբարձր մակարդակ ունեցող սմարթֆոնները, հաղորդում է Statista ընկերությունը։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է 2017-ի արտադրության Xiaomi Mi A1 սմարթֆոնը, որը 1․75 վատտ՝ ճառագայթում է արձակում՝ 1 կգ-ի պարագայում։ Երկրորդ հորիզոնականում է OnePlus 5T-ն՝ 1․68 վատտով։ «Առաջատարների» եռյակը եզրափակում է Xiaomi Mi Max 3-ը՝ 1․58 վատտ ցուցանիշով։

Ցուցակում ներառվել են նաև iPhone-ը, HTC-ն և Sony-ն։

Նշվում է, որ Գերմանիայում նորմալ է համարվում մեկ կիլոգրամի պարագայում 0․6 վատտ ճառագայթման մակարդակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել