ԱՄՆ-ի 24 նահանգում և Կանադայի 2 նահանգում եղնիկներին և եղջերուներին ախտարահող հիվանդություն է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոնը։
Այն նման է խրոնիկ հյուծիչ հիվանդության։ Այն վնասում է կենդանիների գլխուղեղն ու ողնուղեղը, ինչը հանգեցնում է քաշի կորստի և տարածության մեջ ապակողմնորոշվելու, ինչպես նաև բարձրացնում է կենդանիների ագրեսիվության մակարդակը։
Վարակվելու պահից մինչև առաջին ախտանշանները մի քանի տարի կարող է տևել։
Նրանց խոսքով, որոնք տեսել են կենդանիներին՝ եղնիկներն ու եղջերուները նման են զոմբիների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել