«The Jerusalem post» իսրայելական թերթն անդրադարձել է Իսրայելում մշակութային ժառանգության պահպանման հարցին:

Պարբերականը գրում է, որ Իսրայելում մշակութային ժառանգությունը գտնվում է հակասեմականության և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկերի սպառնալիքի տակ: Հետևաբար, օրակարգային հարց է դրանց պահպանումը՝ ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Թերթը ներկայացնում է այն մշակութային արժեքները, որոնք առաջարկվում է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Այդ մշակութային արժեքների թվում է Շոֆարը, որը հրեական ծիսական փողային երաժշտական գործիք է, իսրայելական ժողովրդական պարերը, Երուսաղեմում հայկական խեցեղեն արվեստը և այլն: Նշվում է, որ 1922 թվականից ձեռագործ հայկական խեցեղենը Երուսաղեմում բավական տարածված է եղել. պատրաստվել են հին քաղաքի ճանապարհային նշանները, սպասքը: Հայերի ձեռագործ ծաղկազարդ խեցեղենը Երուսաղեմի այցեքարտն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել