Գիտնականները պահանջել են գիտական ամսագրերից ավելի քան 400 հոդված հեռացնել: Ըստ նրանց հայտարարության, աշխատանքները գրվել են Չինաստանի բանտերում մահապատժի ենթարկվածների օրգանների վրա կատարված փորձերի հիման վրա: Ուսումնասիրության արդյունքները, գիտնականները հրապարակել են BMJ Open-ում:

Մի խումբ գիտնականներ, բժշկական էթիկայի պրոֆեսոր Ուենդի Ռոջերսի գլխավորությամբ, ստուգել են 2010-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում հրապարակված գիտական հոդվածները. նրանց հետաքրքրել է Չինաստանում սրտի, թոքերի, լյարդի փոխպատվաստման մասին ինֆորմացիա պարունակող նյութերը:

Ընդ որում, 99% դեպքերում աշխատանքում նշվել է, որ դոնորը օրգանների փոխպատվաստման համաձայնություն է տվել: Դա թույլ է տվել գիտնականներին եզրակացնել, որ օրգանները վերցվել են բանտարկյալներից, ինչը էթիկայի չափանիշների խախտում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել