Tert.amLife-ը գրում է.

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր երգ ու տեսահոլովակ կներկայացնի, պրեմիերան տեղի կունենա փետրվարի 13-ին` իր մայրիկի տարեդարձի օրը: «Գտել եմ» կոչվող երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումն արել է Գուրոն: Սիլվան Tert.am Life-ին է վստահել նոր աշխատանքի մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել տեսահոլովակի նկարահանման հրապարակից:

Երգչուհու խոսքով` նոր երգը մեղեդային է, երջանիկ սիրո մասին: Սիլվան հայտնեց, որ երգի անվանումն ընտրել է երկրպագուների հետ` օնլայն հարցման միջոցով. «Մեծ մասը քվեարկեց «Գտել եմ» տարբերակի օգտին, այդպես էլ անվանեցինք երգը: Երգը նվիրում եմ բոլոր սիրահարներին ու նաև մայրիկիս, քանի որ փետրվարի 13-ին իր ծննդյան օրն է: Երգը շատ երջանիկ սիրո մասին է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր սիրահար իրեն կգտնի այս երգի մեջ: Հուսով եմ, որ այն իսկապես կդասվի սիրո մասին այն երգերի շարքում, որոնք ամենից շատն են ճանաչվել ու սիրվել»:

Սիլվան նշեց, որ երգը ծնվել է դեռ երկու ամիս առաջ, սակայն  որոշել են տարեվերջին տեսահոլովակ չնկարահանել: Երգչուհին նկատեց, որ նկարահանումն հանպատրաստից է ստացվել:

«Որոշել էինք նկարահանել, բայց ես մտածում էի` պատրաստվելու համար ժամանակ կունենամ, մինչդեռ նկարահանման նախորդ օրը հայրիկս զանգեց ինձ ու ասաց՝ վաղը` ժամը 11-ին, նկարահանում ենք: Ոչինչ պատրաստ չէր, անգամ հագուստներս: Այդ օրվա կեսը տրամադրեցի հագուստներիս ընտրությանը: ոճերն ընտրեցինք քույրիկիս հետ,- ասաց նա և ավելացրեց, որ տեսահոլովակը սյուժետային գիծ չունի,- Տեսահոլովակի մատուցման գեղեցիկ ձև ընտրեցինք և որոշեցինք նկարահանել նաև երաժիշտներին: Նկարահանումներն արվել են Seducation Photoroom-ում, օպերատորը` Անդրանը, բոլորիս գաղափարները վերարտադրեց հետաքրքիր կադրերով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել