Armenpress.am-ը գրում է.

«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը մտադիր է առավելագույն ջանքեր գործադրել՝ Իսրայելում պատվով ներկայացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչն ասել է «Россия 1» հեռուստաընկերության եթերում:

«Ուզում եմ, որ բոլորս իրատես լինենք և հասկանանք, որ իմ նախորդ ելույթը նախորդ տարի էր, ուրիշ կատարողներ էին, ուրիշ երգեր: Ես կանեմ ինձնից կախված առավելագույնը, որպեսզի պատվով ներկայացնեմ իմ երկիրը»,- ասել է նա:

Երգիչը խոստացել է ամեն ջանք գործադրել, որպեսզի երկիրը հպարտանա իրենով:

2016 թվականին Սերգեյ Լազարևը մասնակցել էր «Եվրատեսիլ» երգի մրցույթին ու զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել