Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև մառախուղ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել