Panorama.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը համոզված է, որ իր պաշտպանյալի գործով դատախազությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում։ Մինչ դրան հասնելը, նա ներկայացրեց սահմանդրական կարգը տապալելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն ու մարտի մեկի գործով նույն հոդվածով 7 մեղադրվողների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման պատմությանը։

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն Ալումյանը մանրամասնեց.
«2008-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված յոթ հոգու՝ մարտի մեկի իրադարձությունների առավել ակտիվ մասնակիցներին՝ Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյանը և այլք, որոնց ազգանունները չեմ հիշում։
Հետո 2009 թվականին Քրեական օրենսգրքի 300 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել, փոխվեց, 2009-ից սկսած սահմանադրական կարգի տապալումը նախատեսված է օրենսգրքի 300.1 հոդվածով։

Նշված յոթ հոգու նկատմամբ փոփոխությունից հետո սահմանդրական կարգի տապալման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց այն պատճառաբանությամբ, որ 300.1 հոդվածը խստացնում է, վատացնում է մարդու վիճակը 2008-ին գործող օրենքի համեմատ։ Եվ հետևաբար քրեական իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով, որ պատասխանատվություն խստացնող օրենքը չի կարող կիրառվել անձի նկատմամբ այն արարքի համար, որ կատարվել է մինչև խստացումը, այդ 7 հոգին խուսափեցին պատասխանատվությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել