ԱՄՆ-ում գեների հստակ մոդիֆիկացման համար նախատեսված ներագույն տեխնոլոգիաների օգնությամբ հերթական անգամ որոշել են ձևափոխել մարդկային ԴՆԹ-ն։ Այս բնագավառում բոլոր ուսումնասիրությունները անց են կացվել՝ նպատակ ունենալով բացառել ժառանգական հիվանդությունները, որոնք ծնողներից փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Հարկ է նշել, որ շատ մասնագետներ կտրականապես դեմ են նման փորձարկումներին։

The Independent թերթում հոդված է հրապարակվել այս հետազոտության մասին։ Փորձի համար գենետիկները դաշտանային ցիկլի ժամանակ կանանցից բջիջներ են վերցրել։ Այդ կանանց մոտ ախտորոշված է եղել ձվարանների քաղցկեղ, որը փոխանցվում է ժառանգաբար։ Արդյունքների հրապարակման պահին փորձը դեռ չէր իրականացվել, սակայն լրագրողները նշել էին, որ գենետիկ-գիտնականները փորձում են արդյունքում ստանալ արհեստական եղանակով բեղմնավորված ձվաբջիջ, որում կբացակայեն ժառանգական հիվանդությունները։

Հարկ է նշել, որ այս մեթոդն ապագայում շատ օգտակար կարող է դառնալ այն զույգերի համար, որոնք փոխանցվող հիվանդությունների պատճառով չեն կարողանում երեխա ունենալ։ Սակայն միաժամանակ կա մեկ խնդիր։ Այս ոլորտի հետազոտողների խմբերը նման փորձարկումների էթիկական կողմի վերաբերյալ վեճերի մեջ են հայտնվել։ Որոշ մասնագետներ անգամ ստորագրահավաք են արել՝ էմբրիոնների վրա փորձերն արգելելու խնդրանքով։ Նման հետազոտություններ կարող են անցկացվել միայն համատեղ մշակած օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, որը կվերաբերվի ԴՆԹ-ի մոդիֆիկացմանը։

Ֆյոդոր Ուրնովը՝ գենային ինժեներիաի ակադեմիկոս, իրավիճակն այսպես է նկարագրել. «Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ էմբրիոնի գեների փոփոխությունները հաջորդ սերունդների համար կարող են անկանխատեսլեի հետևանքներ ունենալ։ Սա նաև անընդունելի է բարոյականության տեսանկյունից։ Գիտնականներից շատերը դեմ են այս ամենին, քանի որ նման միջամտությունը կարող է նաև հակառակ ազդեցություններ ունենալ։ Ես ևս մտավախություն ունեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել