Panorama.am-ը գրում է.

Թաիլանդի  թագավոր Մահա Վաչիրալոնգկորնը դատապարտել է իր քրոջ՝ արքայադուստր Ուբոլ Ռատանայի որոշումը, որը ուզում է պայքարել երկրի վարչապետի պաշտոնի համար։ Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, թագավորը հայտարարել է, որ թագավորական ընտանիքի անդամի մասնակցությունը քաղաքական ընտություններին հակասում է ազգային ավանդույթներին։

67-ամյա արքայադուստրը, համաձայն ներկայացված փաստաթղթերի, առաջադրվել է ընդդիմադիր «Թաիլանդական  հայրենասերների կուսակցության» կողմից, որը կապված է նախկին վարչապետ Թաքսին Չիննավատի հետ։

Թաիլանդում ընտրությունները կայանալու են մարտի 24-ին։ Միջազգային հանրությունը հետևում է այդ գործընթացներին, քանի որ դրանք հնարավորություն կտան երկրին հինգ տարվա ռազմական կառավարումից հետո  վերադառնալ ժողովրդավարության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել