«Վերջին շրջանում մամուլում պարբերաբար շրջանառվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի վերաբերյալ խոսակցությունները: Նշվում է, որ առաջիկայում հնարավոր է Հայաստան վերադառնա ՀՀ քաղաքական դաշտի ամենայուրահատուկ կերպարներից մեկը:

Թերթի տեղեկություններով՝ սա արվում է իշխանության վերին էշելոնների ցուցումով. սա մի յուրահատուկ «թեսթ դրայվ» է, որով փորձ է արվում ստուգել հանրության ռեակցիան Վանոյի վերադարձի պարագայում:

Պատահական չէ, որ իշխանություններին սատարող ՖԲ ակտիվի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար մեջբերում են Սիրադեղյանի գրառումներն ու հրապարակում նրա պատմվածքներն ու արդեն աֆորիզմ դարձած տարբեր արտահայտությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել