Բաղադրիչներ
- քունջութ սպիտակ - 200 գ
- մեղր - 2 ճ/գ
- չամիչ - 50 գ
Պատրաստման եղանակ
Քունջութը կես րոպե բովում ենք:
Չամիչը լվանում ու չորացնում ենք թղթե անձեռոցիկով:
Այնուհետև քունջութն ու չամիչը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մեղրն ու խառնում ենք:
Ստացված զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, հավասարեցնում ենք և ծածկում յուղաթղթով: Մոտ 1 ժամ պահում ենք սառնարանում:
Կոզինախը սառնարանից հանում, բաժանում ենք փոքրիկ քառակուսիների և հյուրասիրում:

Բարի վայելում:
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/քունջութով-կոզինախ/?fbclid=IwAR2w8f43_JP7tK_QtrxfKxkDqrEVxzUv61xA2Hr056lDLQDrlAKdDRoVZqM
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել