Թուրքիայում անցկացվող միջազգային ձմեռային ռազմական դասընթացներին իր մասնակցությունն ունի նաև Ադրբեջանի ռազմական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումը: Միջազգային ձմեռային ռազմական դասընթացներն անցկացվում են Կայսերի նահանգի համանուն քաղաքի մերձակայքում, սակայն ադրբեջանական ստորաբաժանումից այդ քաղաքում անցկացվող դասընթացներին մասնակցում են ձևականորեն: Այդ ռազմական դասընթացների շրջանակներում միայն ադրբեջանական պատվիրակությունը հատուկ տակտիկական դասընթացներ է անցկացնում Կարս նահանգում, մասնավորապես՝ Սարիղամիշի անտառներում և սարերում:

Պետք է ասեմ, որ Սարիղամիշն իր բնությամբ և կլիմայական պայմաններով շատ նման է Մռովին և Օմարին: Անտառներ, ձորեր, ձյունածածկ սարալանջեր, ցրտաշունչ եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել