«Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները ֆեյքային գրոհ են սկսել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դեմ:

Բանն այն է, որ ոմանց դուր չի գալիս այն հանգամանքը, որ վերջինս միշտ աչքի է ընկել տարբերվող կարծիքով՝ հաճախ դեռևս «Ելք» դաշինքի ձևաչափում կոշտ քննադատելով այս կամ այն հարցի շուրջ թիմակիցների տեսակետներն ու գործելաոճը:

Ընդ որում, այդ ամենը նա արել է նաև հրապարակավ: Հիմա իշխանության ղեկին գտնվող նրա նախկին թիմակիցները, կարծես թե, «վրեժխնդիր» են լինում Զավենիչից՝ ամեն առիթով փորձելով «քլնգել» և անվանարկել նրան:

Հետաքրքրական է, որ դա տեղի է ունենում հատկապես վարչապետին սատարող փակ խմբերում, որտեղ նախկին վարչապետին անգամ ծաղրում են և վիրավորում»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել