Բնանկարն ընդհանրապես ձանձրալի չէ, ինչպես կարող է թվալ շատ-շատերին։ Նկարելու վարպետությունը, նկարչի նորարարությունները և անկրկնելի տպավորությունները, որոնք հաղորդում է նկարը, հիացնում են նայողին։ Մի շարք նկարների հետ կապված են նաև բավականին հետաքրքիր պատմություններ, նրանք ունեն քիչ նկատելի մանրուքներ, անգամ հանդիպում են կողմնակի առարկաներ։

Ծղրիդ, որը տեսել է Վան Գոգին

2017 թվականին ԱՄՆ-ի Նելսոնի արվեստի թանգարանի հետազոտողներ բացահայտել են, որ Վան Գոգի «Ձիթապտղի ծառ» նկարի վրա չորացած ծղրիդ կա։ Նկարը նկարվել է 1889 թվականին, ինչը նշանակում է, որ ծղրիդն այնտեղ մնացել է 12 տարի և տեսել է լեգենդար նկարչին։

Չար և բարի (Անհավասար ամուսնություն)

Եթե Վասիլիյ Պուկիրևի «Անհավասար ամուսնություն» նկարն անկյունագծով երկու մասի բաժանենք, ապա աջ հատվածում կհայտնվեն հարսը և նրա երկու ընկերները, իսկ ձախ հատվածում գտնվում են փեսացուն և նրա հյուրերը։ Նկարիչը միտումնավոր նրանց երեսները շատ տհաճ է նկարել։

Այս քայլով նա նկարը բաժանել է երկու մասի, որոնք խորհրդանշում են չարն ու բարին։

Մեկ նկար, երկու նկարիչ

«Առավոտը սոճիների անտառում» նկարի հեղինակ հաճախ նշում են Իվան Շիշկինին, սակայն իրականում Շիշկինն այս նկարի վրա միայն անտառն է նկարել, իսկ արջերին նկարել է Կոնստանտին Սավիցկինը։ Նկարիչը նրանց նկարել է համաձայն Շիշկինի էսքիզների։ Սակայն կոլեկցիոներ Պավել Տրետյակովը ջնջել է նրա անունը, քանի որ, ըստ նրա, նկարի մտահղացումը պատկանում է Շիշկինին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել