Անգամ ամենաուշադիր ընթերցողները կարող են բաց թողնել դասական գրականության ամենահետաքրքիր հղումները։ Ահա մի քանի պահեր, որոնց մասին քչերը գիտեն։ Իսկ այս գրքերը, միանշանակ, բոլորն են կարդացել։

«Փոքրիկ իշխան»

Անտուան դե Սենտ-Էկզյուպերին իր կախարդական հեքիաթի հերոսներին մարմնավորել է իր հարազատների կերպարներով։ Անձամբ Փոքրիկ իշխանը հեղինակն է մանուկ հասակում։ Վարդը՝ իր կամակոր կինն է՝ լատինոամերիկացի Կոնսուելան, իսկ Աղվեսը հեղինակի հավատարիմ ընկերուհի Սիլվիա Ռեյխարդն է։

«Խորհրդավոր կղզի»

Ժյուլ Վերնը շատ լուրջ գիտնական-տեսաբան էր։ Դա նշանակում է, որ նրա վեպերի գրեթե բոլոր քիմիական և ֆիզիկական գործընթացներն իրական էին։ Հեղինակը նաև շատ պատասխանատու մարդ էր։ Այսպես՝ «Խորհրդավոր կղզում», երբ նկարագրվում էր նիտրոգլիցիրինի պատրաստման գործընթացը, տարրերից մեկը ջնջվել է։ Հեղինակը հեռացրել է կատալիզատորը, որպեսզի ընթերցողներից ոչ մեկ չկարողանա պայթուցիկ պատրաստել։

«Լոլիտա»

Որոշ հետազոտողներ գտնում են, որ Վլադիմիր Նաբոկովն իր սկանդալային վեպի համար որպես հիմք վերցրել է Չարլի Չապլինի խոստովանությունը։ Ինչպես նշել է Չապինը, նա իր երկրորդ կնոջը սիրել է այն ժամանակ, երբ վերջինս եղել է 12 տարեկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել