Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 8-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ( բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ (քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի) գլխավորությամբ քննչական ճիշտ և օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում կանխել են զինված բախում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչների և ոստիկանների գրագետ օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում՝ հենց բնում, քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչները կատարել են դատարանի կողմից օրինական թույլտվություն ստացած միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչներն այնպիսի անակնկալ են խուզարկություններն անել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել ինչ-որ իրեր, այդ թվում ավտոմատ և բիտա:

Քիչ առաջ վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին:

Նշված հանցագործության փաստով քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննիչները հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլյարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռոտուք –կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից:

Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի մեծ հատվածում հայտնաբերել են հանցագործ աշխարհի սիմվոլներով բազմաթիվ դաջվածքներ, իսկ այդ դաջվածքների մեծ մասը բնորոշ են «Արմենիա Փաուեռ» հանցավոր խմբավորմանը:

Մանրամասները այս պահին SHAMSHYAN.com-ը չի հրապարակում՝ նախաքննության շահերից ելնելով, սակայն գովելի է, որ ոստիկաններն ու քննիչները մայրաքաղաքում կանխեցին մի նոր «Տեցի կռուգ»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ ռազբորկան ինչպես ժողովուրդն է ասում՝ ռուլիտ էին անում բանտից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս պահին ոստիկանության քրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերված ավտոմատի զննություն են կատարում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել