Ադամանդը հաճախ անվանում են թանկարժեք քարերի արքա, իսկ մեծ ադամանդներով զարդերի հետ հաճախ կապում են առեղծվածներ, ինչպես նաև մռայլ առասպելներ։ Հավանաբար, բոլոր ադամանդների մեջ առաձնանում է Հոուպ կապույտ ադամանդի պատմությունը։ Ինչպես ասես, որ որ չեն անվանել այս ադամանդը՝ «Երկնագույն հույս», «Կապույտ չարիք», «Ֆրանսիական թագի կապույտ ադամանդ» և այլն։ Իր հիպնոսացնող գեղեցկությամբ այն գերում էր արքաների և մեծահարուստների սրտեր, և շատերն էին ցանկանում տիրել նրան։

Շուրջ 400 տարի այն պատկանել է տարբեր ընտանիքների, իսհ հիմա չունի սեփականատեր։ Թեև ադամանդի անվանումը կարելի է թարգմանել որպես «հույս», այնուամենայնիվ, այն մի շարք դժբախտությունների պատճառ է դարձել։

Հնդկական անցյալ

Եթե հավատանք առասպելին, ապա ադամանդը գողացվել է հնդկական տաճարից։ Քարը զարդարում էր Ռամ աստծո արձանը և սուրբ էր համարվում։ Համաձայն հնդկական առասպելի՝ այն չէր կարող պատկանել մեկ մարդու, այդ պատճառով գողին մեծ դժբախտություններ էին սպասում։

Ժան Բատիստ Տավերնյե

Եվրոպայում ադամանդը հայտնվել է վաճառական Ժան Բատիստ Տավերնյեի շնորհիվ 1653 թվականին։ Տավերնյեն ֆրանսիական Լյուդովիկ XIV արքայի թանկարժեք քարերի գլխավոր մատակարարն էր։ Նա պալատական տիտղոսի դիմաց քարը տվել է արքային։ Ժան Բատիստ Տավերնյեն ապրել է երկար և մահացել է Մոսկվայում։

Լյուդովիկ XIV

Ի սկզբանե ադամանդն ունեցել է 116 կարատ քաշ, սակայն Լյուդովիկ XIV-ը պատվիրում է քարը եռանկյուն դարձնել, ինչի արդյունքում նրա քաշը դառնում է 69 կարատ։ Ադամանդն անվանում են «Արքայի կապույտ աչք»։ Չի կարելի ասել, որ երկրորդ սեփականատիրոջ ճակատագիրը շատ լավն էր. նա զրկվում է ժառանգներից և մահանում է ոտքի գանգրենայի երկարատև հիվանդությունից։

Մարիա Անտուանետա

Այս քարը Մարիա Անտուանետային նվիրել էր ամուսինը՝ Լյուդովիկ XVI-ը, որն այն ժառանգել էր հորից։ Ինչպես հայտնի է, ամուսինների ճակատագիրը բավականին ողբերգական էր. նրանց մեղադրում են Ֆրանսիայի դեմ կազմակերպված դավադրության մեջ և մահապատժի ենթարկում։

Սուլթան Աբդուլ Համիդ II

1908 թվականին Թուրքիայի վերջին սուլթան Աբդուլ Համիդ II-ը ադամանդը գնում է 80 հազար դոլարով։ Նույն թվականին հեղափոխության արդյունքում նա գահընկեց է լինում և իր վերջին տարիներն անց է կացնում աքսորի մեջ։

Պիեռ Կարտե

1910 թվականին հայտնի զարդագործ Պիեռ Կարտեն 550 հազար ֆունտով գնում է ադամանդը։ Նա պատրաստում է հատուկ վզնոց և քարը պատում է 16 ադամանդով։ Կարծիք կա, որ Կարտեն է տարածել այն լուրը, որ քարն անիծված է, որպեսզի մեծ հետաքրքրություն առաջացնի նրա շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել