Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 19:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում և Շիրակի մարզում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել