Aysor.am-ը գրում է.

Կառավարության ներկայացրած ծրագրի և կառավարության կառուցվածքի քննարկումների ավարտի մասին Aysor.am-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ ծրագրով ազդարարվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը: Ծրագրից ստացած Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է, համաձա՞յն եք պնդման հետ:

- Արդեն առիթ եմ ունեցել ասել, որ, օրինակ, աշխատավարձերի, նպաստների կոնկրետ չափերի ժամանակի և տարածության մեջ որոշակի դրույթներ նշված չեն: Ասվում է, որ կառավարությունը հաստատակամ է վերացնել աղքատությունը, բայց սա չպիտի լինի հաստատակամության առարկա, դա պիտի լինի պարտավորության առարկա, որովհետև եթե դու արդեն գործող կառավարություն ես արդեն ժողովրդի հանդեպ ոչ թե ընդհամենը խոստումներով պիտի հանդես գաս, այլ պարտավորություններ ստանձնես:

Կառավարության ծրագրում, իմ խորին համոզմամբ, պետք է գերակայեն կառավարության պարտավորությունները ժողովրդի նկատմամբ: Եվ եթե նոր կառավարությունը նախկինների նման ընդհամենը ճոխ խոստումներ պիտի տա, հետո էլ չիրականացնելու դեպքում իրեն ապահովագրի, որ դա ընդհամենը եղել է խոստում, ոչ թե պարտավորություն, ուրեմն լրջագույն կասկածի տակ կդրվի այդ կառավարության նկատմամբ ժողովրդի վստահության պաշարը: Ճիշտ է, ծրագիրը պետք է նաև ունենա խոստումների մաս, բայց շեշտը դրանց վրա պիտի չդրվի, այլ ժողովրդի քվեն ստացած կառավարությունը պետք է վարձահատույց լինի այդ քվեի համար:

Բոլոր քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի ժամանակ, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքը, հենվում էին «վստահիր և պահանջիր» կարգախոսի վրա, հիմա ժողովուրդը վստահել է, հետևաբար ձեռք է բերել նաև պահանջելու իրավունքը: Այդ ծրագիրն այդ բովանդակությամբ չի հավակնում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Ցանկությունը կա, բայց պետք էր մասնագիտական ճիշտ վերլուծություններ ու չափելի դրույթներ դրվեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել