Panorama.am-ը գրում է.

Կառավարության ծրագրի կրթության մասի որոշ հատվածներ ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանին նախկին կառավարության ծրագիրն է հիշեցրել։ Panorama.am-ի հետ զրույցում Խաչատրյանը խոսեց այս ծրագրի բացերից ու նորություններից։

«Որոշ բաներ կային, որ նախորդ կառավարության ծրագրից էին գալիս, մասնավորապես նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածների թվի ավելացումը։ Թեև այս անգամ թիվը փոխվել է՝ 70 տոկոս ընդգրկվածության ցուցանիշի է հասցվել, այսինքն ավելի բարձր նշաձող է դրվել, բայց այդ կետը նախորդ կառավարությունն էլ անընդհատ կարևորում էր։ Բայց, օրինակ, ես կուզենայի, որ նախադպրոցական կրթության ոլորտում անպայման խոսվեր կառավարման, բովանդակության մասին։ Մենք նախադպրոցական կրթության մեջ խոսում ենք միայն մանկապարտեզի ընդգրկվածության հարցից, բայց շատ կարևոր է, թե ինչ ուսումնական ծրագրեր կան մանկապարտեզներում, կամ նախադպրոցական մանկավարժների վերապատրաստման մասնագիտական զարգացման հարցը քննարկեինք։ Սրանք  կառավարության ծրագրում դեռևս շարունակում են բաց մնալ, միայն մանկապարտեզ գնալը քիչ է, կարևոր է, թե այնտեղ ինչ է տեղի ունենում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է դպրոցական կրթությանը, Խաչատրյանն ասաց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս կառավության ծրագրերում շեշտված է խթանումը բնագիտությանը, տեխնոլոգիաներին, ինժեներական առարկաներին ում ձեռնարկատիրական կրթությանը։

«Այս անգամ, ի տարբերություն նախորդ կառավարության շեշտադրվում է նաև քննադատական մտածողության դերը, քաղաքացիական կրթությունը։ Ծրագրում նորություններից մեկն այն է, որ դպրոցները փորձ է արվում դիտելու որպես համայնքային կենտրոններ, այսինքն դպրոցը լինի ոչ միայն դաս անելու տեղ, այլ բաց կլինի նաև համայնքի ընդհանուր կրթական ներուժի համար։ Սա իհարկե կարևոր կետ է, բայց սրա համար պետք է լուրջ ներդրումներ արվեն, քանի որ, եթե դպրոցը համայնքային կենտրոն է, բայց ոչ մի ռեսուրս չի դրվում այդ ֆունկցիան իրականացնելու համար, ո՞վ պետք է դա  անի»,- ասաց փորձագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել