Դե ինչ, եթե դուք ցանկանում եք իրականացնել ձեր մանկության երազանքը և սրտի ուզածի չափ «Սնիկերս» ուտել, այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ձվի սպիտակուց – 4 հատ
  • Խտացրած կաթ – 400 գ
  • Գետնանուշ – 200 գ
  • Թթվասեր – 1 բաժակ
  • Կակաոյի փոշի – 0.5 բաժակ
  • Աղ – 0.5 թ/գ
  • Շաքարավազ – 500 գ
  • Կարագ – 250 գ
  • Ձու – 4 հատ
  • Ալյուր – 1,3 բաժակ
  • Փխրեցուցիչ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Բեզե պատրաստեք։ Հարեք սպիտակուցը մինչև պնդանալը։ Աստիճանաբար ավելացրեք 250 գրամ շաքարավազը։ Թխեք բեզեն 26 տրամագծով ձևամանի մեջ 30 րոպե 170 աստիճանի տակ։ Ջեռոցի դուռը մի փոքր բաց պահեք։

2. Պատրաստեք կրեմը։ Եփած խտացրած կաթը հարեք 150 գ սենյակային ջերմաստիճանի կարագի հետ։

3. Հարեք 100 գրամ փափկած կարագը 1 բաժակ շաքարավազի հետ։ Հարելու ընթացքում հերթով երկու ձու ավելացրեք։ Հետո թթվասերն ավելացրեք։ Առանձին թասի մեջ միացրեք չոր բաղադրիչները՝ ալյուրը, աղը, փխրեցուցիչը և կակաոն։

4. Չոր բաղադրիչները խառնեք մյուս խառնուրդի հետ։ Ջեռոցը տաքացրեք 160 աստիճան։ Ձևամանի մեջ կարագ քսեք և լցրեք խմորը, թխեք 30-40 րոպե։

5. Բիսկվիտը սառեցրեք և երկու մասի բաժանեք։ Բիսկվիտի մի մասի վրա քսեք կրեմի կեսը, ավելացրեք մանրացված գետնանուշը։ Դրեք բեզեն, քսեք կրեմի երկրորդ մասը և կրկին գետնանուշ լցրեք։ Վրայից դրեք խմորի երկրորդ շերտը, մի քիչ սեղմեք։ Տորթի վրա շոկոլադե ջնարակ լցրեք և մնացած գետնանուշը լցրեք վրայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել