Կոլորադո նահանգի Էնգլվուդ քաղաքի բնակչուհին մահացել է բժշկական սխալի պատճառով: Ըստ Daily Mail-ի՝ բժիշկները սխալ ախտորոշում են արել և հեռացրել հիվանդի երկու երիկամները:

73-ամյա Լինդա Վուլին հայտնվել է հիվանդանոցում 2018-ի մարտին քաղցկեղի կասկածանքով: Մայիսին կնոջը վիրահատել են և հեռացրել երիկամները: Միայն վիրահատական միջամտությունից հետո են բժիշկները խոստովանել իրենց սխալը. կնոջ մոտ բացակայել են չարորակ ուռուցքի նշանները:

Վուլիի խոսքերով, վիրահատությունից հետո նրա կյանքը մղձավանջի է վերածվել: Նա փաստաբան է վարձել իր իրավունքները պաշտպանելու համար:

2018թ.-ի նոյեմբերին կինը հույս է հայտնել, որ արդյունքում բժիշկները կկարողանան իրեն առողջ երիկամ փոխպատվաստել:

Նա նաև բոլոր հիվանդներին խորհուրդ է տվել հիվանդության առկայությունը ճշտելու համար կրկնակի հետազոտություն անցնել՝ ճակատագրական սխալից խուսափելու համար: «Ինձ վախեցնում է, որ երբ մարդը հայտնվում է հիվանդանոցում, այլընտրանքի հնարավորություն չի ունենում,- ասել է Վուլին:- Նա միայն հույս ունի, որ իրեն պատշաճ օգնություն կտրամադրի»:

Լինդա Վուլին մահացել է փետրվարի 1-ին՝ վիրահատությունից ութ ամիս անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել