Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը փետրվարի 7-ին National Enquirer պարբերականի հեղինակների շանտաժի մասին է հայտարարել։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Բեզոսը նշել է, որ American Media Inc-ը (AMI)՝ Դևիդ Փեքերի գլխավորությամբ, սպառնում է հրապարակել լուսանկարները, որոնք նա ինքն է ուղարկել հաղորդավարուհի Լորեն Սանչեսին։

Այդ մտքից հրաժարվելու փոխարեն AMI-ի ղեկավարները պահանջում են հրապարակայնորեն հայտարարություն տարածել՝ հոդվածում քաղաքական ենթատեքստի բացակայության մասին։

Amazon-ի սեփականատերը բացատրել է, որ առաջին լուսանկարների ի հայտ գալուց հետո, որոնցում իր և Սանչեսի ժամադրությունն է, ինքը խուզարկու է վարձել՝ հետաքննելու համար իր անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը, ինչպես նաև պարզելու նպատակով՝ արդյոք սկանդալը կապ ունի քաղաքականության հետ։

Նշվում է, որ Բեզոսը The Washington Post-ի սեփականատերն է, որը մշտապես քննադատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ Փեքերը գործող նախագահի վաղեմի դաշնակիցն է համարվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել