Քաղաքացների ահազանգերի հիման վրա ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայտնաբերվել է նաև փաթեթավորված լավաշ առանց որևէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ և այլն):

Թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել է:

ՍԱՏՄ մասնագետները շարունակում են աշխատանքները նշված շոկոլադները ներմուծողին և լավաշն արտադրողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել