ԱՄՆ կառավարությունը Թուրքիային Patriot-ի վաճառքի գործընթացը կդադարեցնի, եթե Թուրքիան չդադարեցնի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման աշխատանքները: Այս մասին հայտնի է դարձել անանուն ամերիկյան աղբյուրից: Իսկ ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարն էլ ասել է. «Մենք շատ մտահոգված ենք, որ С-400 հրթիռների թուրքական ձեռքբերումը կվտանգի Թուրքիայի մասնակցությունը F-35 ձեռք բերման ծրագրին և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի այնպիսի պատժամիջոցների, որոնք նախատեսված են CAATSA-ի կանոնակարգով»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել