Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարի տեղակալ Ջելալ Սամի Թյուֆեքչին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները սպառազինությունների ձեռքմերման հարցում ընտրություն են կատարել հօգուտ ռուսաստանյան С-400 զենիթահրթիռային համակարգերի, այն պատճառով, որ ամերիկյան առաջարկի պայմանները բավարար շահավետ չեն եղել: Այդ մասին տեղեկացնում է aif.ru կայքը:

Նրա խոսքով, «հե՛նց Միացյալ նահանգների քաղաքականությունն է դրդել Թուրքիային, որպեսզի վերջինս որոշում կայացնի ձեռքբերել ռուսաստանյան С-400 համակարգը: Բանակցությունների ընթացքում քննարկվող հարցը վերաբերում էր գնին, նաև այն հարցերին, թե որտեղ է այն արտադրվելու, ինչպես է իրականացվելու տեխնոլոգիաների փոխանցումը: Արդյունքում ԱՄՆ-ն երկար ժամանակ չէր կարողանում վերջնական որոշում կայացնել ամերիկյան Patriot տեսակի զենիթահրթիռային համակարգի մատակարարման առաջարկի հարցի շուրջ, որոշումը կայացվեց միայն նախորդ ամիս, սակայն արդեն ուշ էր»: Թյուֆեքչիի պարզաբանմամբ, Անկարան նախատեսում է, որ համակարգերի մատակարարումները կսկսեն արդեն այս տարի:

Հիշեցնենք, որ Թուրքիային ռուսաստանյան С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման շուրջ վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել