Չէ, սրանք իրոք լավ չեն բանականության հետ․․․ Սիրելի քայլարաստ աղջիկներ ու տղաներ, պարգևավճարների շուրջ աղմուկը բարձրացավ ոչ թե նրա համար, որ դրանք կան ոչ թե նրա համար, որ դրանք հաճախ որպես աշխատավարձի ստվերային մաս են ծառայում, ոչ էլ անգամ էդ պրեմիաների բացարձակ չափերի համար։

Պարգևավճարների աղմուկն առաջին հերթին կապված էր նրա հետ, որ ձեր երիտներից շատերը եկած-չեկած իրենց սկսել էին պարգևավճարներ շռայլել, 2 ամիս աշխատելով՝ 13-րդ աշխատավարձ դուրս գրել, էդ նույն պրեմիաները իրենց հետ բերած ավելի մանր կալիբրի թրաշամանուկներին շաբաշ անել, օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցել և այլն։

Փոխանակ հետևություններ անեք, որ պետք է մի քիչ տեսած պահեք ձեզ, 13-րդ աշխատավարձերը այսուհետ գոնե 12 ամիսը լրացողին բաժնեք, էդ անտերը ապաշքյարա ու ով-ոնց ուզելով չբաժանեք, բռնեցիք գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդը կրճատեցիք ու հռչակեցիք, որ այսուհետ աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով ֆիքսված պարգևավճարների բյուջե է լինելու։

Սա նշանակում է, որ առաջիկա ամիսներին ականատես ենք լինելու կադրային մեծ արտահոսքի պետական սեկտորից։ Ընդ որում՝ այդքան ծամծմված պրոֆեսիոնալներն են լքելու։ Այս մարդկանց կյանքն առանց երիտների էլ քաղցր չէր, որովհետև սա հենց այն 10-ից 1 հոգի կազմող շերտն է, որ պետական գերատեսչությունում գործն անում էր, մինչ մյուս 9-ը կոֆե էին խմում կամ էլ, լավագույն դեպքում, անում էին այն, ինչ կարող էին, ինչը բնավ հերիք չէր համակարգի զարգացման համար։ Մի խոսքով՝ էս մարդիկ 10 հոգու տեղ աշխատում էին, ու պետությունը մոտիվացնում էր իրենց հետ այդ արտաբյուջետային ֆոնդերից լուրջ պրեմիաներ տալով․․․

Իսկ հիմա էս մարդկանց ասում են՝ հա՛մ էդ 10 հոգու տեղը աշխատի, հա՛մ մեր բերած դեբիլներին ընկալի և ընդունի որպես ղեկավար ու մի թպրտա, երբ իրանց դեբիլ հալով պահի տակ հելնեն մեջքիդ, հա՛մ էլ, եթե առաջ քո 200․000 ռոճիկը պրեմիաներով գալիս-կանգնում էր, ասենք, 500․000, իմացի, որ էլ տենց չի լինելու, ու քո համար թիվը սրանից հետո կլինի տենց մի 270․000․․․

Ու սա արդեն ծիծաղելու չէ։ Այն, ինչին մենք ականատես ենք լինում, գնալով ավելի քիչ է նմանվում անփութության, անփորձության ու դեբիլության հետևանքի և ավելի շատ ստանում է պետության դիտավորյալ դեմոնտաժի երանգներ։

Բայց դուք մի շեղվեք ու ոչխար պահեք, գժուկներ ջան։

ՀԳ․ Հա, մոռացա ասեմ՝ բացարձակ չեմ կարեկցում պետսեկտորի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ապրիլ-մայիսին դըմփ-դըմփ-հու էին անում, կաստրյուլկեք էին չխկչխկացնում, ճանապարհներ էին փակում։ Այ կոնկրետ ձեզ սա էլ է քիչ, դուք դեռ պետք է լիարժեք զգաք ձեր կատարած ընտրության ծանրությունը։

#ԿախարդականՄուտիտը
#ԹռիչքաձևԴեբիլացում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել