Մի քանի ամիս շարունակ ուշադրության կենտրոնում եմ պահել Սիրիա Հայաստանի Զինված ուժերի զորախումբ ուղարկելու հարցը։

ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան, եւ ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները եւ երաշխիքները։

Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբն արդեն Սիրիայում է։
Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը։

ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետեւյալ հարցերին․
1. Հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը՝ հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված։
2. Ինչո՞ւ է խախտել օրենքը եւ առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։
3. Ինչպես են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։

Բարի ծառայություն եմ մաղթում մեր զինվորականներին։ Վստահ եմ, որ, անկախ առկա խնդիրներից, նրանք պատվով կկատարեն իրենց պարտականությունները։ Խաղաղություն Սիրիային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել