«Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու հողամաս, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն):

Ս. Միքայելյանը հայտարարագրել է նաև TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ: Հայտարարագրել է նաև 25153000 ՀՀ դրամ բաժնետոմս:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 1 634 069 ՀՀ դրամ:

Սևակ Միքայելյանը Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնել է 2018 թ. հոկտեմբերի 27–ին»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել