Կար մի ժամանակ, երբ Հայաստանում տնտեսությանը, տանը, ընտանիքին, ասում էին ծուխ: Օրինակ՝ գյուղում կար 27 ծուխ: Ծուխ էին ասում այն բնակելի տներին, որոնց երդիկներից ծուխ էր դուրս գալիս: Հայաստանում թե՛ նախկինում, թե՛ ներկայում ծուխն ասոցացվում է ընտանիքի հետ, շեն օջախի հետ, նույնիսկ արու զավակի հետ:

Երբ ասում ենք՝ «ծուխդ չմարի», բոլորս հասկանում ենք, որ սա բարեմաղթանք է, որն ուղղված է հասցեատիրոջ գերդաստանի շարունակականությանը:

Ծուխը նաև ասոցացվում է վրեժի հետ, քանի որ երբ որևէ մեկից որոշում ենք վրեժ լուծել, ասում ենք. «Ծուխը քթերից կհանեմ»...

«Անծուխ Հայաստան» մաղթողներին ուղղակի խնդրում եմ՝ փոխեն իրենց կարգախոսը, թող մտածեն ուրիշ բան: Թող անծուխ լինի դուշմանիս երկիրը: Իսկ Հայաստանումս թող ծխերն ավելանան, բազմանան, ամեն մի նոր օջախից թող դուրս գա ծուխը՝ որպես շարունակական կյանքի սիմվոլ, ու թող ոչ մեկի օջախի ծուխը չմարի...

Չէր խանգարի՝ մի փոքր ուշադիր ու նրբանկատ լինեինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել