Միշտ համարել եմ, որ դատական իշխանության, լայն առումով՝ արդարադատության հիմնախնդիրները պետք է լինեն հանրային օրակարգի առաջնահերթությունների թվում։

Կարծում եմ՝ մեր հանրային կյանքի անխտիր բոլոր սուբյեկտները՝ քաղաքական ուժերը և հասարակական կառույցները, ունեն լայն կոնսենսուս դատական իշխանության ֆունկցիոնալությունը, արդյունավետությունը, վստահելիությունը որակապես բարձրացնելու հրամայական անհրաժեշտության հարցում։ Սակայն, ցավոք, այդ կոնսենսուսն այդպես էլ մնում է ամորֆ ու չմշակված։ Դա ակնհայտ է նաև Կառավարության ծրագրի՝ վերաբերելի դրույթների ուսումնասիրությունից։ Չկա համարժեք «ախտորոշում», ուստի բացակայում են նաև համարժեք «դեղատոմսերը»։

Այդ ամենին զուգահեռ՝ դատավորի առաքելությունը գնալով կորցնում է գրավչությունը, նվազում է մոտիվացիան, կարճ ասած՝ դանդաղ, բայց հաստատուն դրական դինամիկան պարպվում է։

Ե՞րբ ենք սկսելու իրապես խոսել իրական խնդիրների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել