«Որոշ տեղեկություններով՝ ՊՆ բուժծառայության վարչու­թյան պետի պաշտոնին հավակնում է Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալի նախկին տնօրեն Սահակ Օհանյանը, որը եղել է նաև Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար:

Հիշեցնենք, որ Սահակ Օհանյանի անունը մամուլում մշտապես շրջանառվել է տհաճ միջադեպերի համատեքստում, նրա մասին գրվեց, որ 2013-ին Կանազի հոսպիտալում զինվորների է ծեծել: Իսկ ՊՆ բուժծառայության ներկայիս պետը Գայանե Հովհաննիսյանն է»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել