Բաղադրիչներ
- օղի - 250 մլ
- սերուցք՝ մինչև 20% յուղայնությամբ - 150 մլ
- կակաո - 100 գ
- վանիլին - 1/2 թ/գ
- կաթ - 500 մլ
- շաքարավազ - 500 գ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ խառնում ենք կաթն ու սերուցքը։
Ավելացնում ենք վանիլինի կեսը, կակաոն, շաքարավազը և անընդհատ խառնում ենք, որպեսզի գնդեր չմնան։ Զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կրակի տակը ցածրացնում ենք և անընդհատ խառնելով 30 րոպե եփում։ 30 րոպե հետո կրակի վրայից վերցնում ենք և թողնում ենք՝ սառչի։
Ստացված զանգվածը մաղով անցկացնում ենք, որպեսզի գնդերը վերացնենք։ Անընդհատ գդալով խառնելով աստիճանաբար օղի ենք լցնում։ Ավելացնում ենք մնացած վանիլինը և այնքան խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք։
Պատրաստի շոկոլադե լիկյորը լցնում ենք ապակյա շշերի մեջ (նախապես ստերիլիզացրած)։ Պահում ենք սառնարանի մեջ։
Օգտագործելուց առաջ հանում ենք սառնարանից, լցնում բաժակների մեջ, զարդարում ըստ ցանկության և խմում:

Շոկոլադե լիկյորի համար ավելի հարմար է օգտագործել շագանակագույն շաքարավազը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել