Կառավարության ծրագրում նշված է՝ պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը, կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը։ Մինչև 2023թ,-ը, ու բոլոր խոստումները տանում են մշուշոտ ու հեռավոր 2023թ․, քանի որ դա մաքսիմալ ժամկետ է այն քննադատություններին պատասխանելու համար, որ հիմա 2023 թիվը չէ, ժողովուրդ, դիմացեք:

Բայց այստեղ կարևորը մի այլ բան է․ 2017-ին Սերժ Սարգսյանի ժամանակ աղքատությունը կրճատվել է 3,7 տոկոսով եւ հասել 25,7 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատությունն էլ իջել է 3,1 տոկոսով եւ հասել 1,4 տոկոսի։ Այսինքն՝ Նիկոլը խոստանում է 5 տարի հետո վերացնել ընդամենը 1,4 տոկոս մնացած ծայրահեղ աղքատությունն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը մեկ տարում էր 3,1 տոկոսով նվազեցրել ծայրահեղ աղքատությունը:

Հիմա պարզ է, թե ինչու են կառավարության ծրագրում խուսափում հստակ թվերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել