Armdaily.am-ը գրում է.

Լրագրողները Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեին, թե ինչու կառավարության ծրագրում  հստակ թվեր ու ժամկետներ չկան` կոնկրետ տնտեսական բլոկում: «Այդ գնահատականներն իրավունք ունեն գոյություն ունենալ, ըստ որոնց՝ ծրագրում բացակայում է որևէ ցուցանիշ: Կա մեկ այլ թեզ, ըստ որի՝ եթե չկա որևէ ճշգրիտ պահանջ այս կամ այն ծրագրի նկատմամբ, ապա այն պետք է գնահատվի որպես տեսական: Բացարձակ համամիտ չեմ այդ գնահատականին: Ծրագիրն ունի հիմնական թվային ցուցանիշներ, որոնք բավարար են: Ծրագրում կան կարևոր դրույթներ, որոնք հայտարարում են կոնկրետ ուղղությունները, նպատակները և համապարփակ կերպով տեղեկատվություն են տալիս անելիքների մասին»,- նկատեց Ջանջուղազյանը:

Նրա դիտարկմամբ ծրագրի ընդունմանը հաջորդելու է միջոցառումների կոնկրետ ծրագրի ընդունումը, որտեղ կլինեն և ժամկետներ, և թվեր, և գործողություններ: «Կառավարության ծրագիրը ավելի շուտ հայտարարություն է կոնկրետ նպատակների և դրանց հասնելու քայլերի մասին»,- ասաց նա:

Կառավարության ծրագիրը քննարկվել է գործադիրի փետրվարի 6-ի նիստում: Սպասվում է, որ այն կհաստատվի կառավարության փետրվարի  8-ի արտահերթ նիստում և կուղարկվի Ազգային ժողով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել