Երեխաների դաստիարակությունը թեմա է, որն անհանգստացնում է բոլոր ծնողներին։ Եվ կարևոր չէ՝ այդ ընտանիքը թագավորական է, թե սովորական, քանի որ յուրաքանչյուր ծնողի գլխավոր նպատակը երեխաներին արժանապատիվ դաստիարակություն տալը և նրանց համար լավագույն օրինակ լինելն է։

Արքայադուստր Դիանա

Արքայադուստր Դիանան գրկից բաց չէր թողնում իր երեխաներին, ինչը բնորոշ չէր թագավորական ընտանիքին։ Դեռևս իր կենդանության օրոք նա իր բոլոր հարազատներին բաժանել էր իր սիրելի «Գրկախառնվելու փոքրիկ գիրքը»։ Այս գիրքը շատ լավ բացատրում է, թե հպումը որքան օգտակար կարող է լինել շրջապատի և հատկապես երեխաների համար։

Քեյթ Միդլթոն և Ուիլյամ

Երեխաների հանգստությունը վեր է ամեն ինչից

Բրիտանական թագավորական ընտանիքն իր երեխաների հանգստությունը պահպանում է անգամ գործնական հանդիպումների ժամանակ։ Սա խոսում է այն մասին, որ ծնողների համար ամենագլխավորը երեխաների էմոցիոնալ հանգստությունն է։ Նրանք նաև հաճախ օգտագործում են «երկակի հպում» միջոցը։ Այսպես երեխան հայտնվում է երկու ծնողների ջերմության մեջ, ինչը համարվում է սեր արտահայտելու ամենաարդյուանվետ միջոցներից մեկը։

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI և Լետիսիա թագուհի

Վաղ հասակից օտար լեզուների ուսումնասիրություն, խիստ վերահսկվող օրվա կարգացուցակ

Արքայադուստր Լեոնորը և ինֆանտա Սոֆյան Իսպանիայի թագավորի 13 և 11-ամյա դուստրերն են։ Նրանք վաղ հասակից ուսումնասիրում են ոչ միայն հարազատ կաստիլյան լեզուն և նրա բարբառները, այլ նաև անգլերեն և չինարեն։ Նրանց հագեցած ժամանակացույցում պարերով, երաժշտությամբ և վոլեյբոլով զբաղվելու ժամանակ նույնպես կա։ Իսկ հերթական ուսումնական տարվա սկզբին ավագ դուստրն ընտրում է իր համադասարանցիներից մեկին, ով դառնում է տնային առաջադրանքները կատարելու համար արքայադստեր օգնականը։

Մոնակոյի իշխան Ալբերտ II և իշխանուհի Շարլեն

Սովորեցնում են կարգապահության

Գրեյս Քեյլլի որդին և նրա կինն ունեն երկու երեխա՝ 5-ամյա Ժակը և Գաբրիելան։ Իշխանուհի Շարլենը փորձում է իր ողջ ազատ ժամանակն անցկացնել երեխաների հետ։ Նա իր երեխաներին խիստ կարգապահության է սովորեցնում։ Իշխանուհին անձամբ լողով է զբաղվում նրանց հետ։

Ճապոնիայի կայսերական ընտանիք

Աջակցում են երեխայի հետաքրքրություններին

Վերջին 40 տարվա ընթացքում կայսերական ընտանիքում ծնված միակ տղան՝ Հիսահիտոն արդեն 12 տարեկան է։ Մինչ Հիսահիտոյի ծնվելը կայսրության գահաժառանգի ճգնաժամ էր, քանի որ ծնվում էին միայն արքայադուստրեր, ովքեր, ըստ օրենքի, չէին կարող հավակնել գահին։

Հիսահիտոն վաղ հասակից հետաքրքրվում է միջատներով և բնությամբ, իսկ ընտանիքն ամեն հարցով աջակցում է նրան։ Իմիջիայլոց, դպրոցում կայսեր որդուն ոչ մի առավելություն չի տրվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել