Armtimes.com-ը գրում է.

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 7-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արմեն Գալստյանին:

Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և այդ հարցում առկա միջազգային մեխանիզմներին: Երկուստեք կարևորվել է Արցախում ՄԻԵԴ չափորոշիչներին համապատասխան իրավական համակարգ ունենալու կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ փոխգործակցության խորացման կոնկրետ քայլերի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել