Yerkir.am-ը գրում է.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է կայացվի կոնսենսուսով: Այդ մասին այսօր Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասը. հայտնում է sputnik.by -ը:

«Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ ոչ մի կերպ առաջ չի գնում: Ես Հայաստանին առաջարկ եմ ուղարկել և պատրաստ եմ հայկական կողմի համար ցանկացած պահի հանդիպել, սակայն դեռ պատասխան չեմ ստացել»,- ասել է նա:

Զասի խոսքով` ՀԱՊԿ անդամ մյուս երկրներն աջակցել են իր նշանակմանն այդ պաշտոնում: Նա  ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, որոշումը կարող է կայացվել սահմանափակ կազմով:

«Դա ամենալավ տարբերակը չէ: Նման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսով: Դա է նորմալ, անխափան աշխատանքի գրավականը: Հույս ունենք, որ նման որոշում կոնսենսուսի միջոցով կկայացվի մոտ ժամանկներս»,- ասել է Զասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել