Փոփ-երգչուհի Արիանա Գրանդեն չի պլանավորում Լոս Անջելեսում ելույթ ունենալ Grammy Awards-ի 61-րդ մրցանակաբաշխության արարողությանը և մտադիր չի ներկա լինել այնտեղ: Այդ մասին փետրվարի 6-ին հայտնել է Variety-ն՝ վկայակոչելով իրազեկ անձանց: Նրանց պնդումներով՝ երգչուհին իրեն վիրավորված է զգում այն բանից, որ արարողության կազմակերպիչները սկզբնապես հրաժարվել էին իրեն հնարավորություն տալ արարողության ժամանակ կատարել 7 Rings երգը իր նոր՝ Thank U, Next ալբոմից, որը պետք է լույս տեսնի փետրվարի 8-ին՝ պարգևատրման արարողությունից երկու օր առաջ: Ի վերջո, հանդեսի տվյալներով, փոխզիջում է ձեռք բերվել 7 Rings-ի կատարման հարցի շուրջ, սակայն այն բանից հետո, երբ միջոցառման կազմակերպիչները պահանջեցին, որ երգչուհու երկրորդ երգի ընտրությունն իրենցը լինի, Արիանա Գրանդեն հրաժարվեց մասնակցությունից: Իրազեկ աղբյուրը հանդեսին հայտնել է, որ նման սահմանափակումներ չեն դրվել շոուի մյուս մասնակիցների վրա: Գրանդեն իր կարիերան սկսել է 2008 թվականին «13» մյուզիքլով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել